- 6 Մայիսի, 2025
- Օգտակար նյութեր, Արտաքին քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության փոխհարաբերություններում մշտապես բնորոշիչ գործոն է եղել միակողմանի կախվածությունների համալիրը։
Այդ կախվածություններն ունեցել են և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ։ Սակայն մինչև վերջին տարիները, այդ կախվածությունները, որպես կանոն, չեն էլ գնահատվել որպես մարտահրավեր կամ սպառնալիք, քանի որ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը, որոշ վերլուծությունների համաձայն, կոորդինացվել է ռուսական շահերից ելնելով։
«Իրազեկ քաղաքացիների միավորման» և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» համատեղ ջանքերով, հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հիմնական կախվածությունները Ռուսաստանի Դաշնությունից. սպառնալիքներ և լուծումներ» հետազոտությունը՝ նվիրված Ռուսաստանից Հայաստանի ունեցած կախվածությունների գնահատմանը և այդ կախվածություններից բխող ռիսկերը կառավարելու և չեզոքացնելու ուղիներին:
«Հայաստանի Հանրապետության հիմնական կախվածությունները Ռուսաստանի Դաշնությունից» աշխատության մեջ ներկայացվում են տնտեսական, պարենային, ենթակառուցվածքային, էներգետիկ կախվածությունները, քննարկվում են տեղեկատվական, ֆիզիկական, ռազմաքաղաքական, ահաբեկչական և ժողովրդագրական սպառնալիքները և տրվում են համապատասխան առաջարկություններ:
«Առկա կախվածությունների և սպառնալիքների բազմաշերտ ու կասկադային համակարգը կարող է ստեղծել անելանելիության տպավորություն, սակայն վերջին տարիներին Հայաստանի գրան ցած հաջողությունները, հատկապես՝ Ռուսաստանից սպառազինությունների գնման ոլորտում կախվածությունների նվազեցման, սահմանային, անձնագրային հսկողության կետերից ռուսական ժամանակավոր ներկայության վերացման և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, ապացուցում են, որ քաղաքական կամքի, կարողությունների ու գիտելիքի համադրման դեպքում հնարավոր է հաղթահարել անգամ տասնամյակների ընթացքում ձևավորված զսպման/կախվածության գործիքները»,- նշում են հետազոտություն հեղինակները՝ ԱՔՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը և փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը:
«Հայաստանի Հանրապետության հիմնական կախվածությունները Ռուսաստանի Դաշնությունից. սպառնալիքներ և լուծումներ» աշխատությունը կարդալու համար անցեք այս հղմամբ: