- 10 Հուլիսի, 2017
- Լրագրողների վերապատրաստում, Հաղորդագրություններ

Հուլիսի 7-10-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ սեմինար լրագրողների համար «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» խորագրով։ Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի առաջատար լրատվամիջոցների 24 լրագրողներ։
«Off the Record» ֆորմատով ելույթ ունեցան և մասնակիցների հարցերին պատասխանեցին ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանում Ն․գ․ պարոն Ռիչարդ Մ. Միլլս կրտսերը, Արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Ն․գ․ Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Հայաստանում Լեհաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին, ՀՀ Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության ներկայացուցիչ Արա Մարգարյանը։
Ինչպես նաև լրագրողների համար զեկույցով հանդես եկան «Ազատություն» ռադիոկայանից Սարգիս Հարությունյանը և Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։