- 23 Հունիսի, 2025
- Հաղորդագրություններ
Հունիսի 21-22-ին Ծաղկաձորում անցկացվեց սեմինար-քննարկում՝ «Պետական գնումների օրենսդրության զարգացումը և վերահսկողության մեթոդները» խորագրով։ Միջոցառումը կազմակերպվել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից՝ ՄԹ կառավարության աջակցությամբ և ՀՀ ֆինանսների նախարարության հետ համագործակցությամբ։
Երկօրյա ինտենսիվ քննարկումներին մասնակցում էին փորձագետներ, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Բանախոսներն էին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության մասնագետներ Անի Ախոյանն ու Նելլի Հովհաննիսյանը, ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչ Արտաշես Հովսեփյանը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
Քննարկվեցին պետական գնումների համակարգի արդի վիճակը, ոլորտում առկա ռիսկերն ու վերահսկողության գործիքները՝ ներառյալ տեխբնութագրերի հսկումը, ճանապարհաշինական ծրագրերի վերահսկողությունը, գնումների ռիսկերի գնահատման մեթոդները, ինչպես նաև ներկայացվեցին գործնական «չեքլիստեր»՝ հանրային վերահսկողության համար։
Սեմինարի մասնակիցներից երկուսը հնարավորություն կունենան ստանալու մինչև 7500 ֆունտ ստերլինգի չափով ենթադրամաշնորհ՝ պետական գնումների մոնիթորինգի ծրագրեր իրականացնելու համար։

























