Կայացավ հանրային քննարկում՝ «էներգետիկայի դիվերսիֆիկացիայի հեռանկարները Հայաստանում» խորագրով

Այսօր՝ ապրիլի 26-ին, Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ հանրային քննարկում՝ «էներգետիկայի դիվերսիֆիկացիայի հեռանկարները Հայաստանում» խորագրով:

Քննարկման բանախոսներն էին ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանը: Քննարկումը մոդերացնում էր «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ-ի նախագահ, քաղաքագետ Արեգ Քոչինյանը:

Միջոցառմանը ներկա էին լրագրողներ, հանրային կարծիքի առաջատարներ, քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի հարցերով հետաքրքրված այլ քաղաքացիներ:

Տեղի ունեցավ բուռն և բազմակողմանի քննարկում, մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղել իրենց հարցերը բանախոսներին և քննարկումներ ծավալել այլ մասնակիցների հետ:

previous arrow
1 copy
next arrow

Առնչվող