Դրամաշնորհների փակ մրցույթ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների համար. ամփոփում

Կայացավ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից հայտարարված ենթադրամաշնորհների տրամադրման մրցույթը։ Մրցույթին մասնակցած կազմակերպություններից ամենաբարձր միավորներ ստացան ու հաղթող ճանաչվեցին «Ինֆորմացիոն կոմիտե» ՀԿ-ի ներկայացրած «Տվյալահեն հսկողություն տեխնիկական հսկողների նկատմամբ» և «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի ներկայացրած «Ինչպես խոստացել էին» ծրագրերը։

«Տվյալահեն հսկողություն տեխնիկական հսկողների նկատմամբ» ծրագիրը միտված է հանրային վերահսկողության գործիքակազմի միջոցով պետական գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։ Ծրագիրը նախատեսում է բացահայտել պետական գնումներին մասնակցող շինարարական, տեխհսկողություն իրականացնող, ինչպես նաև գնումների սև ցուցակում հայտնված ընկերությունների միջև առկա կապերը և դրանցով պայմանավորված հակամրցակցային համաձայնությունների, փոխկապակցվածությունների, շահերի բախման դեպքերը և կոռուպցիոն ռիսկերը։

«Ինչպես խոստացել էին» ծրագիրը միտված է խթանել պետական և համայնքային ծրագրերի թափանցիկ և արդյունավետ իրականացումը՝ Վանաձոր համայնքի բնակչության իրազեկվածության և մասնակցության մակարդակի բարձրացման միջոցով։ Մասնավորապես նախատեսվում է բարձրացնել բնակիչների իրազեկվածության մակարդակը խմելու ջրի արդիականացման ծրագրի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի վերանորոգման և Շառլ Ազնավուրի անվ․ մշակույթի տան վերանորոգման վերաբերյալ՝ ներգրավելով շահառուներին գնումների վերահսկման գործընթացում։ Ինչպես նաև նպաստել առնվազն մեկ հանրային մշտադիտարկման մեխանիզմի մշակմանն ու կիրառմանը՝ տեղական ծրագրերի թափանցիկության և որակի գնահատման նպատակով։

Առնչվող