ԻՔՄ հաղորդագրությունը նոյեմբերի 14-ին Վաղարշապատում ՔՊ ամփոփիչ նախընտրական հանրահավաքի մասնակիցների քանակի մասին

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, սբ. Հռիփսիմե եկեղեցու հետնամասից ժամը 17:30-ից մեկնարկել էր Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ նախընտրական երթը, որն ավարտվել է ամփոփիչ հանրահավաքով Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում։

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18։31-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2060 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:

Առնչվող