- 19 Փետրվարի, 2026
- Հաղորդագրություններ
Փետրվարի 15-16-ին «Իրազեկ քաղաքացիների միավորման» թիմը այցելել է Սյունիքի մարզ՝ շահառու բնակիչների հետ համատեղ ուսումնասիրելու վերջին տարիներին կատարված ճանապարհաշինարարական աշխատանքներն ու դրանց որակը։
Այցի ընթացքում դիտարկվել են կառուցվող ճանապարհների շինարարական աշխատանքները, համեմատվել են իրականացված աշխատանքները նախագծային փաստաթղթերի հետ, իսկ արձանագրված հնարավոր խնդիրների և թերությունների մասին դիտարկումները փոխանցվել են համապատասխան կառույցներին։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» այս և նմանատիպ այլ օրինակներով խրախուսում է քաղաքացիների կողմից իրենց համայնքներում պետական և համայնքային միջոցներով կատարվող գնումների նկատմամբ իրականացվող վերահսկողությունը և պատրաստ է աջակցել բոլոր ցանկացողներին ինքնուրույն վերահսկել դրանց որակը։
Այցը կազմակերպվել է «Պետական գնումների հանրային վերահսկողության և հաշվետվողականության խթանում» ծրագրի սահմաններում, որն իրականացվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում ՄԹ կառավարության աջակցությամբ:












