Դանիել Իոաննիսյանը Եվրոպական խորհրդարանում անդրադարձել է ընտրություններին առնչվող հիբրիդային սպառնալիքներին և ապատեղեկատվությանը

2026 թ. ապրիլի 21-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը մասնակցել է Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած «Հիբրիդային սպառնալիքները և ապատեղեկատվությունը․ քաղաքացիական հասարակության դերը Հայաստանի ընտրություններում» խորագրով միջոցառմանը։

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի և ԱՄՆ Գերմանական Մարշալի հիմնադրամի կողմից՝ համախմբելով քաղաքական գործիչների, փորձագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ քննարկելու հիբրիդային սպառնալիքների, այդ թվում՝ ապատեղեկատվության և արտաքին միջամտության ազդեցությունը Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա։

Իր ելույթում Իոաննիսյանն անդրադարձել է արտաքին միջամտության, ապատեղեկատվական արշավների և Հայաստանի ժողովրդավարական գործընթացները թիրախավորող մանիպուլյատիվ նարատիվներին՝ ընդգծելով, որ նման գործողությունները նպատակ ունեն խաթարել հանրային վստահությունը՝ ներկայացնելով ինստիտուտները որպես կոռումպացված, կասկածի տակ դնելով երկրի ժողովրդավարական առաջընթացը և տարածելով անապահովության վերաբերյալ մտահոգություններ: Իոաննիսյանը նաև նշել է, որ ընտրությունների ապալեգիտիմացման փորձերը ամենակարևոր կարճաժամկետ վտանգներից են։

Photo Armenia Event 2
previous arrow
next arrow

Առնչվող