Կայացավ ուսանողների հետ հերթական քննարկումը

Ապրիլի 23-ին կայացավ «Իրազեկ քաղաքացիների միավորման» նախաձեռնած՝ ուսանողների հետ քննարկումների շարքի հերթական հանդիպումը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում։

Քննարկումների շարքի առանցքային թեման ապատեղեկատվությունն է, հիբրիդային սպառնալիքները, դրանց գործիքակազմը, դրսևորման առանձնահատկությունները և ազդեցությունը քաղաքական ու հասարակական գործընթացների վրա: Բանախոսներն էին «Հայկական խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Արեգ Քոչինյանը և փորձագետ Էդգար Վարդանյանը:

Քննարկումն ուղեկցվեց ակտիվ երկխոսությամբ և հարցուպատասխանով։ Մասնակիցները հնարավորություն ունեցան բարձրացնել իրենց հուզող հարցերը և ստանալ սպառիչ փորձագիտական պատասխաններ: Հանդիպման գործնական փուլում տեղի ունեցավ խաղ-քննարկում. ուսանողները, հիմնվելով ստացված տեսական գիտելիքների վրա, մոդելավորեցին հիբրիդային սպառնալիքների հավանական սցենարներ:

Սույն ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս:

IMG_9350
previous arrow
next arrow

Առնչվող