Կայացավ «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում․ ՀՀ մարտահրավերներ՝ տարածաշրջան և ընտրություններ» խորագրով սեմինար-քննարկումը

Ապրիլի 25-26-ին Ծաղկաձորում կայացավ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հերթական՝ 23-րդ սեմինար-քննարկումն արտաքին քաղաքականության վերաբերյալ:

«Արտաքին քաղաքականություն և լուսաբանում․ ՀՀ մարտահրավերներ՝ տարածաշրջան և ընտրություններ» խորագրով միջոցառման բանախոսներն էին Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ Արթուր Դանիելյանն ու Ալեքսանդր Սարգսյանը, «Հայկական խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Արեգ Քոչինյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Սեմինար-քննարկմանը մասնակցում էին լրագրողներ և հանրային կարծիքի առաջատարներ:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ արտաքին քաղաքականության ընթացիկ միտումներին՝ տարածաշրջանային գործընթացների և նախընտրական զարգացումների համատեքստում: Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու առկա մարտահրավերներին, քննարկելու դրանց հնարավոր ազդեցություններն ու արձագանքման տարբերակները՝ ուղղելով հարցեր բանախոսներին։

IMG_9807
previous arrow
next arrow

Առնչվող