ԻՔՄ հաղորդագրությունը մայիսի 4-ին Երևանում կայացած բողոքի ակցիայի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ մայիսի 4-ին, Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում տեղի է ունեցել բողոքի ակցիա։

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է ակցիայի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 15։40-ի դրությամբ ակցիայի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 300 մարդ։

Ակցիային արդեն միացել էին նաև «Հայաստան» դաշինքի կողմնակիցները։

Նկարահանումն իրականացվել է անձրևից հետո, երբ մասնակիցները դուրս էին եկել գետնանցումից։

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:

Առնչվող