Կայացավ ուսանողների հետ հերթական քննարկումը ԵՊՀ-ում

Մայիսի 7-ին կայացավ «Իրազեկ քաղաքացիների միավորման» նախաձեռնած՝ ուսանողների հետ քննարկումների շարքի հերթական հանդիպումը՝ Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում:

Քննարկումների շարքի առանցքային թեման ապատեղեկատվությունն է, հիբրիդային սպառնալիքները, դրանց գործիքակազմը, դրսևորման առանձնահատկությունները և ազդեցությունը քաղաքական ու հասարակական գործընթացների վրա: Բանախոսներն էին «Հայկական խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Արեգ Քոչինյանը և փորձագետ Էդգար Վարդանյանը:

Քննարկման ընթացքում բանախոսները սահմանեցին հիբրիդային սպառնալիքները` որպես պետության վրա ազդեցության համակցված ձևեր, որոնցում կիրառվում են տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և կիբեր գործիքներ։ Ներկայացվեցին նաև տարբեր երկրների նկատմամբ իրականացված հիբրիդային հարձակման օրինակներ։ Բանախոսությունն ուղեկցվեց ակտիվ հարցուպատասխանով, որի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան բարձրաձայնել իրենց հուզող հարցերը և ստանալ սպառիչ պատասխաններ:

Սույն ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս:

IMG_0229
previous arrow
next arrow

Առնչվող