ԻՔՄ հաղորդագրությունը մայիսի 8-ին Էջմիածնում կայացած հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ մայիսի 8-ին, Էջմիածնի «Անմար կրակ» հուշահամալիրի տարածքում 18:00-ից մեկնարկել էր «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19։10-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2000 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Նշենք, որ այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:

 

Առնչվող