ԻՔՄ հաղորդագրությունը մայիսի 8-ին Երևանում կայացած հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ մայիսի 8-ին, Երևանի Հաղթանակի զբոսայգում՝ «Մայր Հայաստան» հուշակոթողի մոտ, ժամը 19:00-ից մեկնարկել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:10-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 5650 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Նշենք, որ այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:

Առնչվող