ԻՔՄ հաղորդագրությունը մայիսի 9-ին Կապանում կայացած հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ մայիսի 9-ին, Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում ժամը 19:30-ից մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:09-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2180 մարդ:

Նշենք, որ անվտանգության աշխատակիցների կողմից չի թույլատրվել իրականացնել աերոնկարահանում, ուստի հավաքի մասնակիցների հաշվարկն իրականացվել է տեղում կատարված լուսանկարահանման և անհատական հաշվարկի մեթոդով։

Հաշվարկում ներառված չեն ծառերի և տանիքների տակ գտնվող մարդիկ:

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:

Առնչվող