ԻՔՄ հաղորդագրությունը մայիսի 17-ին Աբովյանում կայացած հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ մայիսի 17-ին, Աբովյանի Բարեկամության հրապարակում ժամը 18:30-ից մեկնարկել էր «Հայաստան» դաշինքի հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:50-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 1150 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ:

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:

Առնչվող