ԻՔՄ հաղորդագրությունը մայիսի 21-ին Աշտարակում կայացած «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ մայիսի 21-ին, Աշտարակի Ներսես Աշտարակեցու հրապարակում ժամը 19:00-ից մեկնարկել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:15-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 1280 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ:

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:

Առնչվող