ԻՔՄ հաղորդագրությունը մայիսի 31-ին Երևանում կայացած «Հայաստան» դաշինքի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ մայիսի 31-ին, Երևանի Ազատության հրապարակում ժամը 17:00-ից մեկնարկել էր «Հայաստան» դաշինքի հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:01-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է 5130 մարդ:

Նշենք, որ այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ:

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:

Առնչվող