ԵՏՄ մաքսային դրույքաչափերը Հայաստանի համար (ցուցակ)

Եթե առաջիկա օրերին ԵՏՄ անդամ երկրները վավերացնեն այդ կառույցին Հայաստանի միանալու պայմանագիրը, ապա հունվարի 1-ից մեր երկրում կսկսեն գործել նոր մաքսային դրույքաչափեր:

Այժմ Հայաստանում Մաքսային դրույքաչափերը կարգավորվում են ՀՀ Մաքսային Օրենսգրքի 102-րդ հոդվածով, իսկ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո` ԵՏՄ հանձնաժողովի սահմանած դրույքաչափերի ցանկով:

Ձեր դատին ենք ներկայացնում Հայաստանում և ԵՏՄ-ում մաքսային դրույքաչափերի համեմատական ամբողջական ցուցակը, ուր կողք-կողքի գրված են բոլոր ապրանքների հայկական և «ԵՏՄ»-ական դրույքաչափերը:

Շուրջ 11500 ապրանքատեսակներից մոտ 8000-ի դրույքաչափը բարձրանալու է, իսկ 1700-ը` նվազելու: 1850 անուն ապրանքատեսակների դրույքաչափերը թանկանալու են ավելի քան ապրանքի արժեքի 10 տոկոսով, իսկ 229 ապրանքատեսակներինը` ավելի քան 50 տոկոսով:

Սակայն, մեծացող դրույքաչափերից 770-ը ուժի մեջ է մտնելու 1-ից 10 տարի ուշացմամբ («ժամանակավոր բացառությունների ցուցակ»): Սոցիալական առավել կարևորություն ունեցող այդ ապրանքների մեծ մասի դրույքաչափը ուժի մեջ կմտնեն 2018-2020 թվականներին: Ցուցակում նշված է նաև, թե արդյո՞ք տվյալ ապրանքը կա բացառությունների ցուցակում, թե դրա դրույքաչափի փոփոխությունը ուժի մեջ է մտնելու հենց հունվարի 1-ից:

Մաքսային դրույքաչափերի ցուցակը

Առնչվող