- 4 Սեպտեմբերի, 2018
- Հաղորդագրություններ
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Աղվերանում կազմակերպել էր մարդու իրավունքների, քրեական արդարադատության և սոցիալական արդարության ոլորտներում մշտադիտարկման և ջատագովության լուսաբանման 2-օրյա դպրոց՝ «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագրի շրջանակում: Ծրագրին մասնակցած լրագրողները հնարավորություն են ստացել դիմելու ենթադրամաշնորհների՝ նշված թեմաներից մեկի լուսաբանման համար:
Դպրոցում դասախոսությամբ հանդես եկան մեդիա ոլորտի առաջատար մասնագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մասնավորապես, Դանիել Իոաննիսյանը և Աննա Փամբուխչյանը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ից, Մարինե Եղիազարյանը և Անի Մարտիրոսյանը՝ «Կանանց իրավունքների կենտրոն»-ից, Մարիետա Թեմուրյանը և Արթուր Հարությունյանը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:
Ծրագիրն իրականացվել է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության և «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ, Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: