- 3 Հոկտեմբերի, 2018
- Տեսանյութեր
Այս օրերին ակտիվորեն քննարկվում է Հայաստանի հանրակրթական դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման նպատակահարմարության հարցը: Որոշ փորձագետներ այդ առարկայի դասավանդումը որակում են իբրև քարոզչություն՝ նշելով, որ «Եկեղեցու պատմություն» առարկայի անվան տակ դպրոցներում իրականացվում է Հայ առաքելական եկեղեցու քարոզչությունը, դպրոցը դարձնում են թիրախ՝ երեխաներին ստիպելով աղոթք անել և այլն:
Ի վերջո, հանրակրթական դպրոցներում պե՞տք է դասավանդել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, եթե նույնիսկ դրա անհրաժեշտությունը կա՝ ապա ի՞նչ մեթոդներով: Կարիք կա առարկան հանելու, թե՞ բարելավելու: Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է պատմաբաններ Հրանտ Տեր-Աբրահամյանի և Վահրամ Թոքմաջյանի հետ։
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։