- 19 Նոյեմբերի, 2018
- Լրագրողների վերապատրաստում, Հաղորդագրություններ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն նոյեմբերի 16-18-ին Աղվերանում լրագրողների համար կազմակերպեց «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» խորագրով հերթական՝ 7-րդ միջոցառումը։
Քննարկում-սեմինարին ելույթով հանդես եկան և լրագրողներին հետաքրքրող հարցերին անդրադարձան ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտոր Սվիտալսկին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանը, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտոիտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը և միջազգային հարցերով փորձագետ, պետական գործիչ Հովհաննես Իգիթյանը:
Հայաստանյան տարբեր լրատվամիջոցների 23 ներկայացուցիչներ միջոցառման ընթացքում հնարավորություն ստացան Off-the-Record ռեժիմում անմիջական քննարկումներ ծավալել պաշտոնատար և ոլորտում մասնագիտացված անձանց հետ և ծանոթանալ Հայաստանի արտաքին քաղաքականության լուսաբանման կարևոր մանրամասների: