- 26 Նոյեմբերի, 2018
- Հաղորդագրություններ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն նոյեմբերի 23-25-ը Աղվերանում կազմակերպել էր «Կեղծ լուրերի հայտնաբերումը և փաստերի ստուգումը» խորագրով սեմինար-թրեյնինգ:
Միջոցառմանը ելույթներով և գործնական պարապմունքներով հանդես եկան Ալեքսեյ Նաբոժնյակը ուկրաինական StopFake լրատվականից, հետաքննող լրագրողներ Հրանտ Գալստյանը և Գրիշա Բալասանյանը «Հետք» լրատվականից, Ռաֆայել Աֆրիկյանը Fip.am Փաստերի ստուգման հարթակից, «Իրազեկ քաղաքացիների միավորման» մոնիտորինգի բաժնի փորձագետներ Արեն Մելիքյանն ու Աննա Փամբուխչյանը:
Միջոցառման ընթացքում 20-ից ավել սովորող և գործող լրագրողներ հնարավորություն ստանցան ավելի մանրամասն ծանոթանալ փաստերի ստուգման գործիքներին և ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցներին, ինչպես նաև հետաքրքիր քննարկումներ ծավալեցին վերոնշյալ հարցերի շուրջ: