- 2 Հունիսի, 2021
- Հաղորդագրություններ
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հունիսի 2-ին Վանաձորի պետական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ուսանողների համար կազմակերպել էր ուսումնական այց ՀՀ ոստիկանության ակադեմիա:
Այցն իրականացվել է ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ երիտասարդության լայն շերտերի համար պատշաճ իրազեկում ապահովելու շրջանակում:
Այցի ժամանակ ուսանողները ներկա են գտնվել ապագա պարեկայինների վարժանքներին ընտանեկան բռնության, ինչպես նաև ճանապարհային երթևեկության խախտումների բեմադրված իրավիճակներում:
Խմբին ուղեկցել է կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, փոխգնդապետ Միսակ Մարկոսյանը, որը ուսանողներին ներկայացրել է բարեփոխումների շրջանակում ակադեմիայի աշխատանքները: Ուսանողները նաև շփվել են սովորողների և դասախոսների հետ, ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները: