- 4 Ապրիլի, 2019
- Հաղորդագրություններ
Երեկ՝ ապրիլի 3-ին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» կազմակերպել էր «Կառավարության կառուցվածքի նախագիծն ու ժողովրդավարությունը» խորագրով քննարկում, որը կայացավ ԵՊՀ 7-րդ մասնաշենքի Չարենցի անվան դահլիճում։
Քննարկման ժամանակ իրենց տեսակետներով հանդես եկան խորհրդարանական տարբեր ուժեր ներկայացնող պատգամավորներ, մասնավորապես Վահագն Հովակիմյանը և Արտակ Մանուկյանը՝ «Իմ քայլը» դաշինքից, Էդմոն Մարուքյանը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, Գևորգ Պետրոսյանը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Միջոցառումը բաց էր զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, ներկա էին ուսանողներ, ովքեր բանախոսներին հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան: