- 26 Հունիսի, 2015
- Տնտեսություն և Էներգետիկա
Երեկ Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժովողը տարածեց հաղորդագրություն, որով փորձեց օբեկտիվ պատճառներով հիմնավորել այն հանգամանքը, որ Հայաստանում էլեկտրաէներգիան ամենաթանկն է ամբողջ ԱՊՀ տարածքում, իսկ ամբողջ հետխորհրդային տարածքում սակագնով զիճում է միայն Լատվիային և Լիտվայն:
Կարգավորող հանձնաժողովն անրադարձավ այն հանգամանքին, որ Ռուսաստանը, Վրաստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը ունեն ավելի մեծ հիդրոպոտենցիալ, քան Հայաստանը: Բացի այդ, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան և Ադրբեջանը ունեն բնական գազի պաշարներ, իսկ Ռուսաստանն ու Ուկրաինան սուբսիադավորում են էլեկտրաէներգիա բաշխող կազմակերպություններին, ինչն, ըստ ՀԾԿՀ-ի ևս ազդում է այն հանգամանքի վրա, որ այդ երկրներում էլեկտրաէներգիան ավելի էժան է:
Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել հետևյալը՝
- Հայաստանը հետխորհրդային տարածքում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը միջուկային էներգիայի տեսակարար կշռով (զիճելով միայն Ուկրաինային), իսկ այդ էներգիան դասվում է ամենաէժան էներգիաների թվին (Ատոմակայանը 1 կՎտ/ժ-ը վաճառում է ընդհամենը 8 դրամով):
- Հայաստանում արտադրված ջերմային էլեկտրաէներգիայի մեծ մասնը պարզապես անվճար է, քանի որ ստացվում է Իրանի հետ բարտեռի միջոցով: Մասնավորապես, Իրանից մատակարարվում է բնական գազ, որից ստացվում է շուրջ 4,6 կՎտ/ժ հոսանք: Այդ ստացված էլեկտրաէներգիայի միայն 3 կՎտ/ժ-ն է վերադարձվում Իրանին, իսկ մնացածը, շուրջ 2-3 դրամ ինքնարժեքով մտնում ներքին ցանցեր:
- Հայաստանի սահմանին բնական գազի գինը 190 դոլար է 1000 խորհանարդ մետրի համար: Թեև բաժանորդին հասցնելուց այդ գինը զամանալիորեն շատ ուժեղ աճում է, սակայն, հետխորհրդային երկրներից շատերը գազը գնում են ավելի թանկ և հետևապես այդ երկրներում (Մոլդովա, մերձբալթյան երկրներ) նաև շատ ավելի թանկ է ջերմակայաններով արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը:
- Հայաստանը ստիպված չէ այլ երկրներից էլեկտրաէներգիա գնել, ի տարբերություն հետխորհրդային այլ երկրների, որտեղ, ի հեճուկս այդ հանգամանքի, էլեկտրաէներգիան ավելի էժան է:
- Հայաստանում բավականին մեծ է բնակչության խտությունը, ինչը համեմատաբար հեշտացնում (էժանացնում) է էլեկտրաէներգիայի բաշխման ու բնակչին հասցման գործառույթը:
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»