- 30 Հուլիսի, 2015
- Հայաստանի արտերկրյա գրանտները

«Իրազեկ քաղաքացիների միավորմումն» արդեն ներկայացրել էր գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի ստացած միջազգային դրամաշնորհները: Շարունակելով շարքը՝ ներկայացնում ենք մշակույթի ոլորտին հատկացված միջազգային դրամաշնորհները:
Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ մշակույթի և ֆինանսների նախարարություններից տրամադրած տեղեկությունները վկայում են, որ 2005-2014թթ. այլ պետությունների պետական, Եվրամիության մարմիններից և միջազգային կազմակերպություններից Մշակույթի նախարարության ենթակայության կազմակերպությունները ստացել են մի շարք դրամաշնորհներ, որոնց հանրագումարը կազմել է 4.060.180 ԱՄՆ դոլար:
Ըստ ծրագրերի
Ստացած ֆինանսական աջակցությամբ առաջին տեղում է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, որը տարբեր երկրներից ավելի քան 3 միլիոն եվրոյի աջակցություն է ստացել թվով 10 կինոնկարների նկարահանման համար:
1. «Արահետ» ֆիլմի նկարահանման համար (ռեժ.` Ռ. Քոչար) | ԱՄՆ, «Blue Lion Entertainment» | 2006թ. | 570.000 ԱՄՆ դոլար |
2. «Թշնամիները» ֆիլմի նկարահանման համար (ռեժ.` Դ. Մաթևոսյան) | Շվեյցարիա, AVANTI ծրագիր, | 2006թ. | 5.000 եվրո |
3. «Բարի գնալուստ» ֆիլմի նկարահանման համար (ռեժ.` Վ. Խաչատրյան) | Նիդերլանդների Թագավորություն, «Օբելիսկ» ընկերություն | 2008թ. | 200.000 եվրո |
4. « Խճճված զուգահեռներ» ֆիլմի նկարահանման համար (ռեժ.` Հ. Գալստյան) | Շվեյցարիա` AVANTI ծրագիր, Նորվեգիա` «Ֆիլմ ֆոնդ» և «Օրիգինալ ֆիլմ»,
Ֆրանսիա` «Քուզըր Փիկչերս» |
2009թ. | 50.000 եվրո |
5.« Ժաննան և ձայները» ֆիլմի նկարահանման համար (ռեժ.` Մ. Վաթինյան) | Շվեդիա` Գյոթեբորգի ՄԿՓ | 2011թ. | 32.000 եվրո |
6.«Այդ ես չեմ» ֆիլմի նկարահանման համար (ռեժ.` Մ. Սահակյան) | Ռուսաստանի Դաշնության մշակույթի դեպարտամենտ, Ֆրանսիա` Les Films du requin, և Գերմանիա | 2012թ. | Ռուսաստան – 300.000 ԱՄՆ դոլար, Ֆրանսիա – 10.000 եվրո, Գերմանիա – 60.000 եվրո |
7. « Կաթնեղբայր» ֆիլմի նկարահանման համար (ռեժ.`Վ. Մխիթարյան) | Լեհաստան, «Էյջ Ուայ Փիքչրս» ՍՊԸ, «Վայդա ստուդիո» | 2013թ. | 57.890 ԱՄՆ դոլար |
8.« Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի նկարահանման համար (ռեժ.` Ա. Շահբազյան) | Ֆրանսիա` Ազգային կինոյի զարգացման հիմնադրամ CNC, Ռուսաստանի Դաշնություն | 2013թ. | CNC – 152,170 եվրո Ռուսաստան – 51.939 եվրո |
9. «Փարաջանով» ֆիլմի նկարահանման համար (ռեժ.` Ս. Ավետիքյան, Օ. Ֆետիսովա) | Ֆրանսիա, Ուկրաինա, Վրաստան | 2013թ. | Ֆրանսիա – 426.733 եվրո, Ուկրաինա – 1.157.267 եվրո, Վրաստան – 198.000 եվրո |
10. «Չնչիկ» ֆիլմի նկարահանման համար (ռեժ.` Ա. Շահբազյան) | Շվեյցարիա` AVANTI ծրագիր, Նիդերլանդների Թագավորություն` «Hubert Bals Fund», Գերմանիա` «WFC» | անավարտ | 50,000 եվրո |
2009թ. «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ» ՊՈԱԿ-ը ստացել է 3.600.000 ՀՀ դրամ Ամերիկայի Միացյալ Նահանգների «Ջինիշյան հիշատակի հիմնադրամից» «Հերոսական բալլադի» խորեոգրաֆիկ բեմադրական ծախսերի համար:
2013թ. «Դուետ» թատերական միջազգային փառատոնի և «Գյումրին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» միջոցառումների համար «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին Ռուսաստանի Դաշնության կողմից հատկացվել է 501.140 ՌԴ ռուբլի (շուրջ 16 հազար դոլար):
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը 2008-2014թթ. Իտալիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Լատվիայից, «Բաց հասարակության հիմնադրամ – Հայաստանից» և «Եվրասիա» հիմնադրամից տարբեր համերգների կազմակերպման և իրականացման համար ստացել է 21.177.600 ՀՀ դրամ ընդհանուր գումարի դրամաշնորհներ:
Աղմուկ հանած Գառնի համայնքի վարչական տարածքում գտնվող միջնադարյան «Կամուրջ» հուշարձանի վերականգնումը և ամրակայումն իրականացվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 2011թ. հատկացրած 32.423.368 ՀՀ դրամով: Գումարը հատկացվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012թ. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 8.000 ԱՄՆ դոլար «Մշակութային քաղաքականություն և քաղաքականություն մշակույթի համար: Մշակույթ և զարգացում» խորագրով միջազգային տարածաշրջանային 2-րդ գիտաժողովի կազմակերպման համար: Իսկ ահա 2014թ. Եվրոպական Միությունից ստացվել է 9.500 եվրո դրամաշնորհ «Եվրոպական ժառանգության օրեր» հաղորդակցման պլատֆորմի զարգացման և ԵԺՕ հաղորդակցման պլատֆորմին ազգային կայքէջի ինտեգրման համար:
2011թ. «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Եվրոպայի խորհրդի կողմից ստացել է 8.440 եվրո «Հայաստանի պատմական քաղաքների մշակութային ժառանգության վերականգնում» ծրագիրն իրականցնելու համար:
Հայաստանի ազգային պատկերասրահը 2010-2013թթ. Իտալիայից և Ճապոնիայից ստացել է 126.664.604 ՀՀ դրամի նյութեր և սարքավորումներ:
Ռուսական արվեստի թանգարանը 2012թ. ՌԴ-ից ստացել է 2.722.917 ՀՀ դրամ թանգարանային առարկաների վերականգնման և տպագրական աշխատանքների իրականացման համար:
Տարբեր մարզային գրադարաններ 2010-2012թթ. ստացել են դրամաշնորհներ «Սիվիլիթաս» հիմնադրամից, Նիդերլանդների թագավորությունից և ԱՄՆ-ից: Դրամաշնորհները, որոնց ընդհանուր գումարը կազմել է 19.700.700 ՀՀ դրամ, օգտագործվել են նոր գրքերի և սարքավորումների ձեռք բերման նպատակով:
Ըստ երկրների
Այսպիսով, հանրագումարում Հայաստանի մշակույթի ոլորտին վերջին 10 տարում եվրոպական կառույցները և երկրները հատկացրել են ավելի քան 1,4* մլն ԱՄՆ դոլար, Ուկրաինան՝ մոտ 1.3 միլիոն ԱՄՆ դոլար, ԱՄՆ-ն՝ ավելի քան 700 հազար ԱՄՆ դոլար, Ռուսաստանը՝ մոտ 360 հազար ԱՄՆ դոլար, Վրաստանը՝ մոտ 230 հազար ԱՄՆ դոլար և Ճապոնիան՝ ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար:
Այսպիսով, ստացվում է, որ ամենաշատը Հայաստանի մշակույթի ոլորտը աջակցություն է ստանում Եվրոպայից:
Բացի այդ, զավեշտալի է, որ թեև սա ներկա դրությամբ մեր կողմից հայտնաբերված միակ ոլորտն է, որը ֆինանսական աջակցություն է ստանում Ռուսաստանից, սակայն այդ աջակցությունը ավելի քան եռապատիկ քիչ է Ուկրաինայից ստացած դրամաշնորհներից և ընդամենը մի փոքր ավել է հարևան Վրաստանից ստացված դրամաշնորհներից:
* – Եվրոպական, ուկրաինական, վրացական և ռուսական դրամաշնորհների թվերը՝ արտահայտված ԱՄՆ դոլարով, կարող են մի քանի տոկոսով տարբերվել՝ փոխարժեքների տատանումների պատճառով:
Տաթևիկ Վարդանյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»