ՀԾԿՀ-ն արդեն ստանում է գնային առաջարկներ

Ինչպես հայտնի է, հուլիսի 27-ին կայացած ՀԾԿՀ նիստում որոշվել է աշխարհի լավագույն հնգյակում ընդգրկված էներգետիկայի ոլորտում միջազգային խորհրդատու ընկերություններին հրավիրել հանձնաժողովին խորհրդատվական ծառայություններ մատուցելու: Մասնավորապես, որոշվեց մինչև հուլիսի 28-ը աշխատանքների կազմակերպման առաջարկների ներկայացման համար հրավերներ ուղարկել լավագույն 5 ընկերություններին, ապա վերջիններիս կողմից առաջարկների ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո ամփոփել միջազգային խորհրդատու ընկերությունների ներկայացրած առաջարկները և արդյունքները ներկայացնել ՀՀ կառավարություն:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորման» հարցմանն ի պատասխան ՀԾԿՀ-ի աշխատակազմի ղեկավարը տրամադրել է այդ 5 ընկերությունների ցանկը: Մասնավորապես, հանձնաժողովը հրավերներ է ուղարկել ԱՄՆ-ում գործող հետևյալ կազմակերպություններին (որոնք, ըստ Valut.com կայքի լավագույններն են)՝

  1. Bain & Company,
  2. The Boston Consulting Group,
  3. Strategy & part of the PwC network,
  4. McKinsey & Company,
  5. Deloitte Consulting.

ՀԾԿՀ-ից հրաժարվեցին ներկայացնել այդ կազմակերպություններից ստացված պատասխաններն ու առաջարկները, և միայն հայտնեցին, որ վերջին 2-ը՝ McKinsey & Company-ին և Deloitte Consulting-ը արդեն ներկայացրել են գնային առաջարկներ (սակայն չնշելով, թե որքանո՞վ են այդ կազմակերպությունները պատրաստ խորհրդտվություն տրամադրել Հայաստանին):

img040

img041

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Առնչվող