- 30 Սեպտեմբերի, 2023
- Հաղորդագրություններ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 17:00-ից ընդդիմությունը հրավիրել էր հանրահավաք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 17:58-ի դրությամբ Հանրապետության հրապարակում գտնվել է շուրջ 2350 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
Հանրահավաքի՝ դրոնով արված տեսանյութը՝ այստեղ։
https://youtube.com/watch?v=xuEq3v8ineA