- 15 Հուլիսի, 2025
- Հաղորդագրություններ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն «Պետական գնումների հանրային վերահսկողության և հաշվետվողականության խթանում» խորագիրը կրող ծրագրի շրջանակում 2025թ. փետրվարից հուլիս ամիսների ընթացքում հնարավորություն է տվել երեք երիտասարդների մասնակցելու պետական գնումների մոնիթորինգի ուսումնառությանը, որն ընթացել է տեսական դասընթացներով և գործնական աշխատանքով։
Ուսումնառության մասնակիցները՝ Արևիկ Մանուկյանը, Արեն Նահապետյանը և Հովհաննես Շախկուլյանը ձեռք են բերել արժեքավոր գիտելիքներ պետական և համայնքային գնումների հանրային վերահսկողության վերաբերյալ։ Նրանք սովորել են՝
▪ ինչպես գտնել և վերլուծել գնումների վերաբերյալ տեղեկատվություն,
▪ ինչպես ուսումնասիրել գնումների ամբողջ ընթացքը,
▪ ինչպես վեր հանել թերությունները և խնդիրները՝ խթանելով հանրային վերահսկողությունը։
Ուսումնառությունն ավարտվել է հաջողությամբ։ Շնորհավորում ենք մեր մասնակիցներին:
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։







