Կայացավ Ժողովրդավարության հայկական չորրորդ ֆորումը

Այսօր՝ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին, կայացավ ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորումը», որը կազմակերպել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը չորրորդ տարին անընդմեջ։

Ինչպես նախկինում, այս անգամ ևս ժողովրդավարության ֆորումն անցկացվեց բարձր մակարդակով՝ ՀՀ վարչապետի, պետական բարձրաստիճան պաշտոնյաների, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ֆորումի ընթացքում տեղի ունեցան տարբեր թեմաներով երեք պանելային քննարկումներ՝ նվիրված Հայաստանում ժողովրդավարության որակի գնահատմանը, կոռուպցիայի դեմ պայքարի նոր հեռանկարներին, կուսակցությունների ֆինանսավորման խնդիրներին ու հիբրիդային վտանգներին։

Պանելային թեժ քննարկումների բանախոսներն էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) Եվրասիայի տարածաշրջանի ավագ տնօրեն Միրիամ Լանսկոյը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, պետական մարմինների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ղեկավարներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ և լրագրողներ։

Ժողովրդավարության ֆորումի մասնակիցներն իրենց ելույթներում նաև ընդգծեցին իշխանությունների և քաղհասարակության միջև տեղի ունեցող նմանատիպ քննարկումների կարևորությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացման օրակարգում։

Հիշեցնենք, որ ժողովրդավարության հայկական առաջին ֆորումը կայացել է 2022 թվականին և այնուհետեւ դարձել ամենամյա միջոցառում:

Ֆորումի գործընկերներն էին Ժողովրդավարության ազգային հիմնադրամը (NED) և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (DDF):

previous arrow
008A2892438
next arrow

Առնչվող