Լրատվամիջոցներում և սոցցանցերում տարածված քարոզչական թեզերն ու մանիպուլյացիաները․ հոկտեմբերի 1-դեկտեմբերի 31, 2019թ․

Sorry, this entry is only available in Armenian.

2019 թ․ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում քարոզչությունը և մանիպուլյացիաները հիմնականում պտտվում էին Սահմանադրական դատարանի թեմայի շուրջ։ Նշված եռամսյակում մամուլում ակտիվ սկսեց շրջանառվել այն թեզը, թե իշխանությունները Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումից հետո խնդիր են դրել ազատվել «նախկին իշխանությունների վերջին բաստիոնից»՝ Սահմանադրական դատարանից, և ամեն ինչի պատրաստ են գնալ՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելու համար:

Նշված ժամանակահատվածում ակտիվ էր նաև Արցախյան հարցում իշխանությունների «դավադիր քայլերի» թեզը։ Թեև նշված թեզը շրջանառվել է բոլոր իշխանությունների օրոք, սակայն հեղափոխական իշխանությանը հասցեագրված մեղադրանքները շատ ավելի հստակ էին։ Փաշինյանը մեղադրվեց Ալիևի հետ «վերելակային բանակցություններ» ունենալու մեջ, իսկ առհասարակ նոր իշխանությունները՝ «բան չհասկանալով բանակցություններից»՝ Արցախն ապագայում հանձնելու։

Եռամսյակում առաջ եկավ համեմատաբար նոր թեզ՝ «Հայաստանը շարժվում է դեպի ավտորիտարիզմ», որի հիմք հանդիսացան նախկին իշխանությունների և նրանց հետ կապված անձանց՝ մեկը
մյուսի հետևից ձերբակալությունները։ Քարոզչական դաշտում բոլոր ձերբակալվածները համարվեցին քաղբանտարկյալներ, նրանց նկատմամբ իրականացվող գործողությունները՝ բռնաճնշումներ, և, «պարզվեց», Հայաստանում 2019 թ․ փոխարեն «37թիվն է»։

Գրեթե բոլոր քարոզչական թեզերի միջով կարմիր թելի պես անցնում էր «ամենակարող Սորոսի» մասին թեզը, թե Հայաստանում օրակարգ է թելադրում Ջորջ Սորոսը։ 2018թ իրադարձություններից
ի վեր տարածվող այս թեզի հիմնական ուղերձն այն էր, թե հեղափոխության հետևում կանգնած են դրսի ուժերը, որոնց նպատակն է «վերացնել հայ ազգի ինքնությունը» և «կազմաքանդել Հայաստանը»:

Առավել մանրամասն՝ կարդացեք զեկույցում։

Related Posts: