Կայացավ «Ոստիկանության բարեփոխումները» թեմայով հանրային քննարկումը

Sorry, this entry is only available in Armenian.

Փետրվարի 22-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանրային քննարկում՝ «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով։

Քննարկման բանախոսներն են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Սիմոնյանը, Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը, արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինա Գրիգորյանը,  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը։ Միջոցառումը լուսաբանվում էր մի շարք տեղական լրատվամիջոցների կողմից։

Related Posts: