Ոստիկանն ասում էր՝ արխային խմած քշի, եթե կանգնեցնեն՝ինձ կզանգես, հիմա պարեկը խանգարում է. Իոաննիսյան

Sorry, this entry is only available in Armenian.

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը aravot.am֊ի հետ զրույցում վստահեցրեց, որ անկախ արձանագրված արատավոր մի շարք դեպքերից, երբ պարեկը գողություն է անում ու բռնվում, «կրիստալ» թմրամիջոցների վաճառքով է զբաղվում, վթարի է ենթարկում ու փախուստի դիմում, ընդհանուր առմամբ պարեկային ծառայությունը ստացված ռեֆորմ է. «Երեւանում արտաքին ծառայության կողմից հանցագործությունների բացահայտումը ավելացավ 2,5 անգամ: Շիրակի, Լոռվա մարզերում՝ 14 անգամ: Եթե մենք նայենք խմածության մահացու վթարների քանակը, եթե մենք նայենք մի շարք հանցատեսակներ, ապա կտեսնենք, որ իրոք փոփոխություն կա: Հետախուզվող հանցագործությունների հայտնաբերումն ավելացել է 600%-սով»:

Դանիել Իոաննիսյանը` Աշոտ Փաշինյանի հետ կատարվածի մասին Ավտովթար Լոռիում. վիրավորներից մեկը պարեկային ծառայող է Ըստ Իոաննիսյանի, «շան գլուխը» ուրիշ տեղ է թաղված՝ պարեկների այս հաջողությունները ոստիկանական համակարգը շատ խանդով է ընդունում. «Իրենք ասում են՝ ո՞նց, մենք էսքան տարի էս գործի մեջ, հիմա ինչ-որ «սորոսականներ» կարողացան ավելի էֆեկտի՞վ ստեղծել: Եվ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի պարեկայինը չստացվի, ոստիկանական վատ ավանդույթները չքանդի եւ այլն: Իրենք զգում են, որ մանրից ռեֆորմը իրենց էլ է հասնում»:

Պարեկայինի հետ կապված լուրջ խնդիր կա էն առումով, որ ոստիկանական համակարգը պարեկային ծառայությանը չի սիրում: Հիմնականում չի սիրում այն պատճառով, որ պարեկային ծառայությունը երբ որ ներդրվեց, հիմնականում ներդրվեց ոստիկանական ավանդույթներին ի հեճուկս եւ ինքը հանցագործությունների բացահայտման շատ բարձր ցուցանիշներ միանգամից ապահովեց»: Պարեկները, Իոաննիսյանի գնահատմամբ, խփում են հին ոստիկանների գրպանին ու դա եւս մեկ պատճառ է՝ պարեկներին չսիրելու. «Ոստիկանները սովոր են, որ իրենք չեն տուգանվում, իրենց չե՛ն տուգանում: Վկայականը ցույց են տալիս, քշում գնում են: Բայց դա էլ է ինչ-որ առումով փոխվել, իդեալական չի ցավոք սրտի, եւ դա էլ դուր չի գալիս ոստիկաններին: Ոստիկանները հաճախ իրենց իշխանությունը շրջապատում ցույց տալու համար մարդկանց ասում էին՝ արխային խմած քշի, եթե քեզ կանգնացնեն, ինձ կզանգես: Հիմա էլ չեն կարողանում դա անել»:

Իոաննիսյանը կոնկրետ օրինակներ մատնանշեց, երբ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը պարեկին հանցագործների խումբ բռնելու համար չի պարգեւատրել՝ տարիներ առաջ մի փոքր թղթի կտոր կորցրած լինելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=-13QjxMarGs

Related Posts: