Արցախի Հանրապետության 2019թ. սեպտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրությունների դիտարկման զեկույց

Sorry, this entry is only available in Armenian.

2019 թ. սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության տեղական
ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Իրազեկ քաղաքացիների
միավորման Ստեփանակերտի գրասենյակը», «Իրազեկ քաղաքացիների
միավորում» ՀԿ-ի հետ համագործակցությամբ, կարճաժամկետ դիտորդական
առաքելություն է իրականացրել թվով 40 ընտրատեղամասերում։ Տեղամասային
կենտրոններից դուրս իրավիճակն ուսումնասիրելու, ինչպես նաև առանձին
տեղամասերում խնդիրների կանխման և լուծման նպատակով գործել է 5
դիտորդական շրջիկ խումբ, որոնք այցելել են 70 ընտրական տեղամաս:
Առաքելության մեջ ներգրավված է եղել 90 դիտորդ, 5 իրավաբան, 9 մուտքագրող և
այլ մասնագետներ:

Դիտորդական առաքելության շրջանակներում իրականացվել է 100 դիտորդի վերապատրաստում։ Բացի բուն դիտորդական առաքելությունը, ծրագրի
շրջանակներում Արցախի Հանրապետության ոստիկանության հետ միասին
իրականացվել է նաև ոստիկանների վերապատրաստում, ինչպես նաև
պատրաստվել և Արցախի հեռուստատեսության եթերով հեռարձակվել են ընտրողների ուսուցման տեսահոլովակներ:

Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների
2019 թվականի սեպտեմբերի 8-ի ընտրություններին մասնակցելու նպատակով
Արցախի Հանրապետության 228 համայնքներում առաջադրվել են համայնքի
ղեկավարի 416 թեկնածուներ և համայնքի ավագանու 1401 թեկնածուներ։ Մինչև
քվեարկության օրը ինքնաբացարկ են հայտնել համայնքի ղեկավարի 6 և ավագանու
անդամների գրանցված 7 թեկնածուներ:

Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։

Related Posts: