Ինչպես «կարդալ» բարեփոխումները. ընտրություններ, կուսակցութուններ, ոստիկանություն • ՍԵՄԻՆԱՐ
- March 13 – 14, 2021
- Ծաղկաձոր
- +374 11 355042
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» մարտի 13-14-ին Ծաղկաձորում լրագրողների համար կազմակերպում է 2-օրյա սեմինար-քննարկում «Ինչպես «կարդալ» բարեփոխումները. ընտրություններ, կուսակցութուններ, ոստիկանություն» խորագրով։
Միջոցառմանը զեկույցով հանդես կգան Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը, Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը և այլ պաշտոնյաներ և փորձագետներ:
Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը։
Մեկնումը կլինի Երևանից շաբաթ օրը՝ առավոտյան, վերադարձը` կիրակի՝ օրվա երկրորդ կեսին: Եթե ցանկանում եք Երևանից մեկնել ուրբաթ օրը երեկոյան, հայտի մեջ նշեք համապատասխան տողում։
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ https://forms.gle/p9HXzy6VwY9Cb9GfA
Դիմումների ընդունման վերջին օրն է մարտի 10-ը։ Մրցույթի արդյունքում կընտրվեն շուրջ 20 լրագրողներ։ Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (011) 355042 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին: