Երկու դրամատիկ ելույթ ԵՏՄ-ից

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

Արա Նռանյանը

Նոյեմբերի 2-ին, ԵԱՏՄ կոլեգիայում Հայասանը ներկայացնող Արա Նռանյանը  «Россия и Армения: новые драйверы интеграции» երիտասարդական ֆորումի ժամանակ պատմելով ԵԱՏՄ հեռանկարների մասին ասել է, որ ԵՏՄ-ն աշխարհի ամենահարուստ տարածաշրջանն է ոչ միայն բնական պաշարների այլ նաև գիտական և մարդկային պոտենցիալի տեսանկույնից:

Նախկին դաշնակցական պատգամավորի այս հայտարարությունը բավականին զավեշտալի է, քանի որ ԵՏՄ-ում է աշխարհի տնտեսության 0,5 տոկոսը, երբ Եվրամիության համար այդ թիվը 40 անգամ մեծ է (20 տոկոս): Ավելին՝ ԵՏՄ-ում է ապրում աշխարհի բնակչության ընդամենը 3 տոկոսը 1,5 անգամ ավելի քիչ քան ԱՄՆ-ում և 3 անգամ ավելի քիչ, քան ԵՄ-ում:

Պարզ չէ նաև, թե ի՞նչ գիտական պոտենցիալից է խոսել պարոն Նռանյանը, երբ ԵՏՄ անդամ 5 երկրներում միասին վերցված հրապարակվող գիտական ուսումնասիրությունների թիվը (տարեկան մոտ 14500) այնքան է, որքան մենակ Բրազիլիայում և 2 անգամ քիչ է միայն Ֆրանսիայից, 3 անգամ քիչ է Գերմանիայից և 15 անգամ քիչ է ԱՄՆ-ից:

Կարինե Մինասյանը

Զավեշտալի զուգադիպությամբ ճշիտ նույն օրը, նոյեմբերի 2-ին Բեռլինում տեղի ունեցող «Տնտեսության օրը Արևելյան Եվրոպայում» խորագրով բիզնես ֆորումում ելույթ ունեցավ ԵԱՏՄ կոլեգիայում Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Կարինե Մինասյանը: Ելույթում, նա, մասնավորապես, կարևորել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև երկխոսության անհրաժեշտությունը, ինպես նաև որ ԵԱՏՄ-ում արտասահմանյան բոլոր ուղղակի ներդրումների 70%-ը կազմում են ներդրումները Եվրոպայից, իսկ ԵԱՏՄ երկրների ներդրումների 65%-ը գնում է Եվրամիության երկրներ: Նա նաև նշել է, որ ԵԱՏՄ ներմուծման և արտահանման 50%-ը բաժին է ընկնում ԵՄ-ին:

Կոլեգիայի անդամ-նախարարը նկատել է, որ ԵՏՄ-ն սկսել է գործել ոչ բարենպաստ պայմաններում, բայց չնայած ժամանակավոր դժվարությունների, բոլորը հասկանում են, որ ինտեգրման խորացման մեջ կա մեծ ներուժ՝ այդ թվում և արտաքին ցնցումները թուլացնելու համար: Մինասյանը նաև արձանագրեց, որ միայն վերջին 7 ամիսների ընթցքում փոխադարձ առևտրի ծավալների նվազումը կազմել է 100 միլիարդ եվրո, այսինքն ապրանքաշրջանառության մոտ 38%-ը:

Մինասյանը, ով, նախկինում նաև ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնն էր զբաղեցնում, իր ելույթի ժամանակ ասել է, որ այժմ ինչպես երբևէ միությունները կարիք ունեն տնտեսական զարգացման լրացուցիչ խթաների: Ինչի համար նա առաջարկել է, իր խոսքերով, բոլորի համար հասկանալի բանաձև՝ ինտեգրացիոն միավորումների ինտեգրացիա «интеграция интеграций»:

Հայաստանի ներկայացուցչի այսպիսի հայտարարությունից հետո հարց է առաջանում, թե ինչու՞ էր մեզ անհրաժեշտ մտնել մի միության (ԵՏՄ-ի) մեջ, որը փորձում է ամեն կերպ խորացնել իր հարաբերությունները ու ինտեգրվել Եվրամիության հետ, երբ մեզ ընձեռնված էր ԵՄ-ի հետ Ասոցացման և Խորը համապարփակ առևտրի համաձայնագրի կնքմամբ միանգամից եվրոպական շուկա դուրս գալու հնարավորություն:

Այս հարցադրումն էլ ավելի էական է դառնում այն լույսի ներքո, որ Հայաստանի տնտեսությունը հիմանակնում տուժել է Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների արդյունքում՝ ռուսական տնտեսության անկման արդյունքում: Ավելին, քանի դեռ Կարինե Մինասյանը հայտարարում է, որ ԵՏՄ-ն պետք է ինտեգրվի Եվրոպական շուկային (որը, հիշեցնենք, եվրասիական շուկայից 40 անգամ մեծ է), Ռուսաստանը վարում է ճիշտ հակառակ քաղաքականությունը՝ արգելելով եվրոպական բազմաթիվ ապրանքների ներմուծումը:

Տաթևիկ Վարդանյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Похожие записи: