Հավաքական հիշողության բովանդակությունն անկախության տարիներին

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

2020 թվականի ընթացքում «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրապարակեց Հայաստանի անկախության շրջանում ներքաղաքական դիսկուրսի վերաբերյալ մի շարք ուսումնասիրություններ, որոնք մաս էին կազմում «Պետական գործիչների կողմից ներկայացվող հավաքական հիշողության բովանդակությունը» հետազոտական նախագծի։

Հայաստանի պատմության մեջ 2020 թվականը, իրավմամբ, կմնա որպես ամենամռայլ և ծանր տարիներից մեկը, սակայն հենց հիմա ու հենց այստեղ է, որ առավել հրամայական են դառնում անկախության մեր ճանապարհը վերաիմաստավորելն ու վերաարժևորելը։

Մեր իրականացրած հետազոտությունն անդրադառնում է Հայաստանի համար կենսական հարցերի շուրջ պետական-պաշտոնական դիսկուրսին։ Այդ թեմաներն են Ղարաբաղյան հակամարտությունը, խորհրդային անցյալը, ազգային ինքնագիտակցությունը, Հայոց ցեղասպանությունը և մարդու իրավունքները։

Ի՞նչ են մտածել ու խոսել Հայաստանի խորհրդային անցյալի շուրջ անկախության առաջին շրջանի ղեկավարները և ինչպես է ձևափոխվել այդ խոսույթը երկրորդ ու երրորդ նախագահների օրոք, ինչպես է Ցեղասպանության թեման, տեղ գտնելով Անկախության հռչակագրում, տարիների ընթացքում վերածվել Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքներից մեկը։ Այս և շատ այլ հարցերի պատասխաններն են, որ ավելի հստակ ու հասկանալի են դարձնում ներկայիս գործընթացները։

Առանձին ուշադրության է արժանի, թերևս, Ղարաբաղյան հակամարտության շուրջ դիսկուրսի վերաբերյալ մեր ուսումնասիրությունը, որը, համոզված ենք, ոչ միայն չի կորցրել իր արդիականությունը 2020 թվականի պատերազմից հետո, այլ հակառակը՝ շատ ավելի կարևոր է դարձել հակամարտության ու խնդրի զարգացումն ու ներկայիս հանգրվանն ավելի լավ պատկերացնելու համար։

Հետազոտական նախագծի բոլոր մասերի հղումները, ըստ այդմ, կգտնեք ստորև՝ իրենց կարճ նկարագրություններով և ամբողջական տեքստերով.

Ղարաբաղյան խնդիրը հայաստանյան պաշտոնական դիսկուրսում

Խորհրդային անցյալի շուրջ դիսկուրսն անկախության շրջանում

Ազգային ինքնագիտակցության և ազգայնականության շուրջ պաշտոնական դիսկուրսը

Ցեղասպանության վերաբերյալ խոսույթը երեք նախագահների պաշտոնավարման տարիներին

Մարդու իրավունքները հայաստանյան պաշտոնական դիսկուրսում

Похожие записи: