Կայացավ «Ինչպես կազմակերպել հաղորդակցություն» թեմայով դասընթաց՝ Ծաղկաձորում

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Ծաղկաձորում կայացավ «Իրազեկ քաղաքացիների միավորման» 2-օրյա դասընթացը՝ «Ինչպես կազմակերպել հաղորդակցություն» թեմայով։ Դասընթացը նախատեսված էր հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար։

Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկավ կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Հաղորդակցության ոլորտի հրավիրյալ մասնագետները բանախոսությամբ հանդես եկան այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են հայկական մեդիա դաշտի արդի առանձնահատկությունները, մեդիայի սպառումը Հայաստանում, հակաժողովրդական քարոզչությունն ու դրան դիմակայումը, հաղորդակցութունը ճգնաժամային իրավիճակներում, ինչպես նաև դասընթացի մասնակիցներին ներկայացրեցին լրատվամիջոցների հետ շփման, մամուլի հաղորդագրություններ պատրաստելու եւ սոցցանցերում աշխատելու գործնական հմտություններ:

Իրենց փորձով մասնակիցների հետ կիսվեցին Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական պրոդյուսեր Արմեն Սարգսյանը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» համակարգող Մանե Մադոյանը, լրագրող Արեն Մելիքյանը, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ, Spring PR ընկերության համահիմնադիր Նվարդ Մելքոնյանը, APR Group-ի նախագահ Ռուբեն Սարգսյանը և «Զիլ ակադեմիայի» ծրագրի համակարգող Անահիտ Մուշեղյանը։

 

Похожие записи: