- 23 Դեկտեմբերի, 2020
- Հաղորդագրություններ

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հանրապետության հրապարակում ժամը 16։00-ից վերսկսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության ցույցը։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման և մարդկանց անհատական հաշվարկի միջոցով պարզել է, որ Հանրապետության հրապարակում ժամը 17։30-ի դրությամբ գտնվել է մոտ 2100 մարդ։
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից: