- 23 Փետրվարի, 2021
- Հաղորդագրություններ
Այսօր՝ փետրվարի 23-ին, Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտից ժամը 18։20-ից մեկնարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի՝ «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած երթը։
Երթը շարժվել է Նալբանդյան փողոցով դեպի վեր։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է երթի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18։28-ի դրությամբ Նալբանդյան փողոցի այն մասում, որով անցնում էր երթը, գտնվել է 1204 մարդ։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։