- 3 Մայիսի, 2021
- Հաղորդագրություններ
Ապրիլի 27-ին Երևանում տեղի է ունեցել Հանրային լրագրության ակումբի կազմակերպած՝ «Տեղեկատվության ազատությունը և փաստերի ստուգումը համավարակի ընթացքում» խորագրով մրցանակաբաշխությունը։
Մրցանակաբաշխության հաղթող է ճանաչվել լրագրողներ Ժաննա Սարգսյանի և Սամվել Շահնազարյանի հեղինակած «Կանխել վթարները երևանամերձ ավտոճանապարհներին. #REGULATE_TRAFFIC» հոդվածը, որը հրապարակվել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» փաստերի ստուգման հարթակում՝ FIP.am կայքում անցած տարվա մարտի 19-ին։
Բացի դա, միջոցառման ընթացքում խրախուսական մրցանակ է ստացել նաև մեր թիմի անդամ Անի Ավետիսյանը՝ «Ազգային ժողովը շարունակում է առանց մրցույթի գնումների պրակտիկան» հոդվածի համար։