Տեղի է ունեցել Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին Reforms.am կայքի շնորհանդես-ասուլիսը

Այսօր՝ հունիսի 2-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ստեղծած Reforms.am կայքի շնորհանդես-ասուլիսը։

Reforms.am-ը տեղեկատվական հարթակ է Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների բովանդակության և ընթացքի մասին։

Միջոցառմանը ելույթներով են հանդես եկել և լրագրողների հարցերին պատասխանել ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի (USAID Armenia) տնօրեն Ջոն Ալեյոն, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Մասնավորապես, ողջունելով Reforms.am-ի նախաձեռնությունը՝ Ջոն Ալեյոն կարևորեց ժողովրդավարության կայացման գործում քաղաքացիների դերակատարումը, որի համար անհրաժեշտ է, որ քաղաքացիները իրազեկված լինեն կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների մասին։

Քրիստինե Գրիգորյանը, իր հերթին, նշեց, որ նախաձեռնությունը կարևոր է քաղաքացիների իրազեկվածության բարձրացման և բարեփոխումների իրականացման նկատմամբ քաղաքացիական վերահսկողության առումներով։

«Հայաստանում տարիներ շարունակ տեղի են ունենում բարեփոխումներ, բայց հանրության լայն շերտեր այդքան էլ տեղյակ չեն, թե ինչն է փոխվում, և որպեսզի հանրության համար առավել հասկանալի դարձնենք բարեփոխումները, 2 տարի առաջ ծագեց համապատասխան կայք ստեղծելու գաղափարը»,- իր խոսքում նշեց ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Միջոցառման մասին ավելի մանրամասն՝ այստեղ։

Առնչվող