- 7 Դեկտեմբերի, 2021
- Հաղորդագրություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» դեկտեմբերի 7-ին Գավառի պետական համալսարանի ուսանողների համար կազմակերպել է ճանաչողական այց ոստիկանության ակադեմիա:
ԳՊՀ ավելի քան 30 ուսանողներին ոստիկանության կրթահամալիրում դիմավորեցին և նրանց հարցերին պատասխանեցին կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանը և նրա առաջին տեղակալ Միսակ Մարկոսյանը:
Այցի ընթացքում ուսանողներին ներկայացվեցին կրթահամալիրում ուսումնական պրոցեսը, ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներն ու դրանց ընթացքը, ինչպես նաև նրանք հնարավորություն ունեցան անմիջապես ծանոթանալ ակադեմիայում սովորողների հրաձգային և տակտիկական պարապմունքներին:
Այս միջոցառումն իրականացվում է Freedom House կազմակերպության աջակցությամբ և մաս է կազմում միջոցառումների այն շարքի, որի նպատակն է իրազեկել և մասնակից դարձնել ուսանողներին երկրում ընթացող կարևորագույն բարեփոխումներին: