Հայտարարություն՝ ի համերաշխություն լրագրող Թաթուլ Հակոբյանի

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ հայտարարություն են տարածել լրագրող Թաթուլ Հակոբյանին հասցեին հնչած հաշվեհարդարի սպառնալիքների առնչությամբ։ Այն ներկայացնում ենք ստորև։

«Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիներս և կազմակերպությունները, խստորեն դատապարտում ենք լրագրող, հետազոտող, «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ» հիմնադրամի ղեկավար Թաթուլ Հակոբյանի և նրա գործունեության դեմ վերջերս ծավալվող ատելության և սպառնալիքի արշավը։

Անձի ազատ խոսքի և կարծիքի արտահայտումը, արժանապատվության հանդեպ հարգանքը, լրագրողի օրինական գործունեության անձեռնմխելիությունը ժողովրդավարության հիմնասյուներից են։ Անձի այդ և այլ իրավունքների պաշտպանությունն ամրագրված է ՀՀ Սահմանադրության մեջ և օրենքներում, ուստի պետությունը պարտավոր է ապահովել այդ իրավունքների պատշաճ իրացումը և դրանց պաշտպանությունը։ Կարծիքների, գաղափարների արտահայտումը, բանավեճն ու խնդիրների լուծումների որոնումները որևէ կերպ չպետք է խոչընդոտվեն բռնությամբ, ատելության խոսքով, հաշվեհարդարի սպառնալիքով կամ այլ անօրինական գործողությամբ: Բացի այդ, հանրային բանավեճի խոչընդոտումը կամ խափանումը բռնությամբ կամ բռնության սպառնալիքով չի լուծում բանավեճի առարկա խնդիրները:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝  օրենքով սահմանված կարգով, քննության առնել լրագող, հասարակական գործիչ Թաթուլ Հակոբյանի հայտարարությունը հաշվեհարդարի սպառնալիքների մասին, բացահայտել և օրենքի շրջանակում պատասխանատվության ենթարկել այդ արշավի կազմակերպիչներին ու իրականացնողներին», − նշված է հայտարարության մեջ։

Հայտարարությունը բաց է միանալու համար։ Միանալու համար կարող եք գրել հետևյալ էլ հասցեին՝ [email protected]

  1. Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
  2. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
  3. Կանանց աջակցման կենտրոն
  4. Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն
  5. «Հոդված 3» ակումբ
  6. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
  7. Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
  8. Հանրային լրագրության ակումբ
  9. Կանանց ռեսուրսային կենտրոն
  10. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  11. Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
  12. Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
  13. Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ
  14. Հետաքննող լրագրողներ ՀԿ
  15. Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
  16. Ալիք Մեդիա Հայաստան
  17. Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
  18. Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
  19. «Փինք» իրավապաշտպան ՀԿ
  20. Խաղաղության երկխոսություն ՀԿ
  21. Քաղաքականության հետազոտական կենտրոն
  22. Լևոն Բարսեղյան
  23. Դավիթ Մելիք-Նուբարյան

Առնչվող