Կայացավ «Պատերազմից մեկ տարի անց․ իրողություններ և մարտահրավերներ» խորագրով սեմինար-քննարկումը

Դեկտեմբերի 25-26-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» շարքի 12-րդ խորագրով սեմինար-քննարկումը​՝ «Պատերազմից մեկ տարի անց․ իրողություններ և մարտահրավերներ» խորագրով:

Լրագրողների մասնակցությամբ կայացած միջոցառմանը զեկույցներով հանդես եկան ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ինչպես նաև վերլուծաբաններ Ալեքսանդր Իսկանդարյանը, Թաթուլ Հակոբյանը և Տիգրան Գրիգորյանը:

Սեմինարի ընթացքում ծավալվեցին կարևոր և խորքային քննարկումներ ինչպես արցախյան հակամարտության, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների ու տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ:

Առնչվող