Քաղհասարակության հայտարարությունը Լուկաշենկոյի հարցազրույցի վերաբերյալ

2022 թվականի փետրվարի 7-ին «Սոլովյով Live» հաղորդմամբ Վլադիմիր.Սոլովյովին տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է. «Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ: Ադրբեջանը ինչ-որ կերպ դուրս է գալիս այդ խմբից, քանի որ մենք էլ ենք շատ սխալներ գործել: Առանձին թեմա է: Այնտեղ Թուրքիան, իհարկե շատ լուրջ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Թուրքիայով են անցնում գազը, նավթը: Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, անհրաժեշտությունից, (առաջին հերթին՝ տնտեսական), դրդված, նույնպես կմիանան»:

Ակնհայտորեն, Լուկաշենկոյի այդ հայտարարությունը համահունչ է Հայաստանի ինքնիշխանության թշնամիների, հայաստանյան որոշ քաղաքական ուժերի և գործիչների՝ պարբերաբար հնչող հայտարարություններին, որով անթաքույց պնդումներ են արվում ռուսական կամ խորհրդային կայսրության և դրա երբեմնի գաղութների վերականգնման քարոզի համատեքստում:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, Լուկաշենկոյի տվյալ հայտարարությունը գնահատում ենք որպես Հայաստանի ինքնիշխանության դեմ տարվող բացահայտ արշավի բաղադրիչ:

Համարելով, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի ապագա չունի  հակաժողովրդավարական ռեժիմներով երկրների որևէ միավորման մեջ լինելով՝ պահանջում ենք ՀՀ իշխանություններից այժմ և այսուհետ՝ աներկբա, միանշանակ, կոշտ, հրապարակային և դիվանագիտական եղանակներով հակահարված տալ Հայաստանի Հանրապետության անկախությանը և ինքնիշխանությանը սպառնացող ինչպե՛ս բանավոր ու գրավոր հայտարարություններին, այնպե՛ս էլ՝ բոլոր գործողություններին:

Հայաստանի Հանրապետության իշխանությունները կրում են առաջնահերթ պարտավորություն՝ ներդնելու անհրաժեշտ և բավարար ջանքեր, որպեսզի Հայաստանում կամ արտերկրում որևէ քաղաքական կամ պետական գործիչ չհամարձակվի մեր երկրի և ժողովրդի նկատմամբ թույլ տալ նմանօրինակ ոտնձգություններ:

 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հանրային լրագրության ակումբ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

«Համայնքային համախմբման  և աջակցության կենտրոն»  ՀԿ

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

«Ազատ քաղաքացի» ՀԿ

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ

Առնչվող