Կայացան հանրային քննարկումներ ԳՊՀ-ում ու ՄՊԲՔ-ում՝ «Պարեկային ծառայության ներդրումը ՀՀ մարզերում» թեմայով

Փետրվարի 24-ին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանրային քննարկումներ է կազմակերպել Գավառի պետական համալսարանում ու Մարտունու պետական բժշկական քոլեջում՝ «Պարեկային ծառայության ներդրումը ՀՀ մարզերում» թեմայով: Քննարկումներին որպես բանախոսներ հանդես եկան Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկային ծառայողներ, սերժանտ Մարիամ Կարապետյանն ու լեյտենանտ Դավիթ Բարսեղյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության աշխատակից, փոխգնդապետ Վլադիմիր Մինասյանը ու Սևադա Ղազարյանը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից:

Հանրային քննարկումների ընթացքում բանախոսներն ուսանողներին ներկայացրեցին ոստիկանության բարեփոխումների նպատակներն ու դրանց իրագործման գործընթացը: Հատուկ ուշադրություն դարձվեց հատկապես մարզերում Պարեկային ծառայության ներդրման գործընթացին, պարեկային ծառայողների ընդունելության գործընթացին ու պարեկային ծառայողների աշխատանքի առանձնահատկություններին: Բանախոսների խոսքից հետո քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով:

Առնչվող