- 31 Մարտի, 2022
- Հաղորդագրություններ
Մարտի 30-ին Տավուշի մարզի Բերդ և Իջևան քաղաքներում տեղի ունեցան հանրային քննարկումներ ոստիկանության բարեփոխումների և Պարեկային ծառայության՝ Հայաստանի Հանրապետության մարզերում ներդրման վերաբերյալ:
Բերդ քաղաքում քննարկումը տեղի ունեցավ տեղի Պետական բազմագործառութային քոլեջում, իսկ Իջևանում՝ «Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ գրասենյակում:
Հանդիպմանը մասնակցող ուսանողները հնարավորություն ունեցան ուղղել ոստիկանության և Պարեկային ծառայության վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը Ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Արտաշես Սերգոյանին, ոստիկանության կադրային քաղաքականության և ռեզերվի կառավարման վարչության պետի տեղակալ ոստիկանության փոխգնդապետ Վլադիմիր Մինասյանին և արդեն ծառայություն իրականացնող պարեկներին:
Նշենք, որ այս քննարկումները տեղի են ունենում Freedom House կազմակերպության աջակցությամբ և դրանց նպատակն է իրազեկել և մասնակից դարձնել ուսանողներին երկրում ընթացող կարևորագույն բարեփոխումներին: