- 26 Ապրիլի, 2022
- Հաղորդագրություններ
Վերջին օրերին ընդդիմադիր ուժերի «Դիմադրություն» շարժումը բազմաթիվ ակցիաներ է իրականացնում Երևանում և մարզերում:
Այսօր՝ ապրիլի 26-ին, Երևանի Սասունցի Դավիթ կայարանից ժամը 18:30-ին մեկնարկել է «Դիմադրություն» շարժման իրազեկող երթը, որի մասին հաղորդվել էր նախապես, իսկ երթին մասնակցում էին շարժման որոշ առաջնորդներ:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է երթի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:03-ի դրությամբ կայարանից Տիգրան Մեծի պողոտա հատվածում, որտեղով անցնում էր երթը, գտնվել է շուրջ 1200 մարդ։
Հարկ է նաև նշել, որ երթի որոշ մասնակիցներ, հավանաբար, լուսանկարում գտնվում են ծառերի տակ:
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։